Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

11000 տարվա պատմությամբ քաղցկեղային բջիջներ են գտել

11000 տարվա պատմությամբ քաղցկեղային բջիջներ են գտել

Գիտնականները պարզել են, որ շների փոխանցվող սարկոմայի քաղցկեղային բջիջները արդեն 11 հազար տարվա պատմություն ունեն, այսինքն Երկրում հնագույնն են: Նման եզրակացության են հանգել Բրազիլիայի եւ Ավստրալիայի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը տպագրվել է Science ամսագրում:

Սարկոմայի ԴՆԹ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բջիջները ժամանակի ընթացքում գրեթե 2 մլն մուտացիաների են ենթարկվել, հայտնում է lenta.ru-ն:

Քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ն շան առողջ գենոմի հետ համեմատելիս գիտնականները եզրակացրել են, որ այդ բջիջներն առաջացել են 11 հազար տարի առաջ, իսկ լայնորեն  տարածվել սկսել են 500 տարի առաջ:

Սկզբնապես սարկոման փոքր քանակությամբ է գոյություն ունեցել` կենդանուց կենդանի փոխանցվելով: Այն աստիճանաբար մուտացիաների է ենթարկվել:

Նշվում է, որ կաթնասունների մոտբջիջներով փոխանցվող քաղցկեղի երեք տեսակ է հայտնի: Սարկոմայից բացի, հայտնի է թասմանյան դեւերի քաղցկեղը եւ սիրիական գերմանամկների սարկոման: Շների հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, իսկ թասմանյան դեւերի քաղցկեղի մակերեսային ուռուցքը` կծածների միջոցով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lifenews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ